Любая эротика - искусство!
Ես
anushanahit
Оригинал взят у ochendaje в Любая эротика - искусство!




Богатый еврей узнает, что жена изменяет с художником. Он заказывает у соперника портрет жены за огромную сумму. 4 года на эскизы. Результат: великая картина. Хотя любовь, разумеется, прошла.

Read more...Collapse )



Օգոստոսի 1-ին ժամը 18:00-ից մինչև 22:00 Բարեգործական ցուցահանդես վաճառք: Միացեք խնդրում եմ:
Ես
anushanahit


Պարզվում է էս բալիկը՝ Հայկը 5,5 ամսականում է ծնվել:Կշռել է ընդամենև 600 գր.:
Էսկ էսօր արդեն ահա թե ինչքան է մեծացել:Ու բոլորիս օգնության կարիքն ունի:
Օգնենք, որ վիրահատության համար գումար հավաքվի ու կարողանա քայլել:




Հենց էս պահին,կարող եք այցելել Ժամանակակից արվեսւի թանգարան,ու գնել որևէ սուվենիր՝ արդեն օգնությունէ:








[reposted post]Ереван в 1930-1950-х годах
лорре
humus
reposted by anushanahit





Read more...Collapse )


(no subject)
Ես
anushanahit
Մարդու աչքը պիտի կուշտ լինի)))))))))
Էսօր Բաղրամյանի վրա անվճար ուտելիքի կետերում հերթ չկար, մեկը մեկին չէին կոտորում, իրար շալակ չէին բարձրանում, ուտելիքը պայուսակները չէին լցնում, շատերն էլ ամաչում էին մոտենան օգտվեն:
Ես էստեղ էլի պապիս պատմածը պիտի հիշեմ ,որ հին ժամանակներում,երբ թասիբ,հպարտություն կար շատերի մեջ, գյուղի բիձեքը գեղամեջ դուրս գալուց առաջ բեղերին յուղ էին քսում, իբր նոր են յուղոտ փլավը կերել:
Բաղրամյանում ամեն ինչ էնքան սիրուն էր, էնքան ինքնաբուխ....թե երգերը, թե պարերը, թե պլակատները...

Ուր ենք էսպես հասնելու ????
Ես
anushanahit
Ես որտեղ կարդամ, թե Լոռվա մարզի ուռուցքաբանական կենտրոնում մարդուն չլելու, տանել բերելու,հերն անիծելու համար ինչ իրավական հիմքեր կան?
Մեծ դժվարությամբ բոլոր հետազոտությունները անցել ենք, մի մասը պետ.պատվերի շրջանակում, մի մասը ինքներս ենք վճարել՝ մեծ կռիվներով ու շաաատ մեծ արհեստական դժվարություններ հաղթահարելով ....
Հիմա եկել է պահը, որ պիտի շտապ վիրահատության գնանք:
Ամուսինս երեկ թաղային պոլիկլինիկայից փորձել ա ուղեգիր վերցնի, ոնց անցած վիրահատության ժամանակ էր առանց պրոբլեմ վերցրել: էս անգամ՝ չէ, թուղթ են գրել, տվել ձեռքը, ուղարկել Լոռվա մարզի ուռուցքաբանական կենտրոն: Էս ուռուցքաբանական կենտրոնում մեր թաղային բժիշկը ամուսնուս ասել ա, որպեսզի ինքը իրավունք ունենա պետպատվերի բարաթը տա վիրահատության համար, ամուսինս պիտի գնա վիրահատող վիրաբուժից կամ էն հիվանդանոցից ,որտեղ պիտի վիրահատվի,թուղթ բերի !!!!,որ վիրահատելու կարիք կա !!!!!! Որ դա որպես ՀԻՄՔ կցի գործերին ու իրավունք ունենա ուղեգիր տալու: ((((((((((
Այ բժիշկ ջան, գուցե վիրահատություն չի պետք???? Հիվանդը որտեղից նախորոք վիրաբուժ գտնի !!!!!! ???
Վիրահատություն ա պետք, գրեք վիրահատություն ա պետք՝ ուղեգիր տվեք՝ գնանք բժիշկին գտնենք: Պետք չի վիրահատություն, գրեք պետք չի ու գրեք,թե դալշե ինչ անենք:
Հազար ձևի անալիզների պատասխաններ ենք ձեզ ներկայացրել, մի քանի MRT,KT հետազոտությունների պատասխաններ ենք դեմներդ դրել...բա դուք էլ ինչ տանձի պոչ եք, որ սրանց հիման վրա չեք կարողանում կողմնորոշվել ու ուղեգիր տալ ????? ?????
Ինչի համար է սարքված էս արհեստական քաշքշուկը???? Եթե օրենքի սահմաններում է,ապա հաստատ օրենքը ոնց որ ստեղծված լինի հիվանդին շուտ գերեզման իջեցնելու համար:Էսքան տանջանքներից հետո,անգամ առողջ մարդը չի դիմանա:Իսկ եթե օրենքի սահմաններում չի գործում բժիշկը, թող պատասխանատվության առաջ կանգնի:
Ինչի համար է ուռուցքաբանական կենտրոնը գործում,եթե էնտեղ տարրական բան չեն կարողանում ինքնուրույն որոշել՝ մարդուն հարկավոր ա վիրահատելը թե հարկավոր չի? Էն դեպքում,երբ ակնհայտ վիրահատելու կարիք կա ու ամեն րոպեն էլ թանկ է օնկո հիվանդի համար: Իսկ եթե հիվանդը մարզի հեռավոր գյուղերից է եկել հասել????
Բա կենտրոնի ուռուցքաբանի ու վիրաբուժի դերը ինչումն ա,եթե հիվանդը պիտի գնա ուրիշ վիրաբուժից գրություն բերի, որ ՀԻՄՔ ՈՒՆԵՆԱՆ՝ ուղեգիր տան վիրահատվելու համար:
Ես խնդրում եմ ինձ հստակ բացատրեք,էս պահվածքը օրենքով ա թե բժիշկի հերթական կապրիզն ա???
Ով ա կանգնած էս աբսուրդ իրավիճակի ետևում?
Ինչու է բուժ անձնակազմը էսքան վստահորեն ու անպատիժ տանջում հիվանդներին???
Ես էլ ասում եմ՝ եթե համապատասխան գումարը տաինք, հաստատ արագ կկոմնորոշվեին !!! Գումար տալու պահով ահագին բան ունեմ ասելու, հլա որ դա թողնենք;
Շատերն են դժգոհում Լոռվա Մարզի ուռուցքաբանական կենտրոնի աշխանքի կազմակերպումից: Թե ոնց են հիվանդների հետ վարվում....Մանավանդ նրանց հետ, ով գումար չի պատրաստվում տալ: Ահավասիկ մենք ձեզ մի մեծ օրինակ: Պետք լինի, մեր էս մի քանի ամսվա դեգերումները հատ-հատ կպատմեմ: Պետք լինի,կոնկրետ հիվանդներից հարցազրույց կվերցնենք....Պետք լինի փաստեր կբերեմ:
Ես էսօր կատաղել եմ,ոչ թե նրա համար, որ էս իրենց ուզած անկապ թուղթը չեմ կարող բերել, կամ դժվար ա, (Էսպես թե էնպես ամուսինս վաղը ժամադրված է Երևանի վիրաբուժի հետ ու կարծում եմ կունենանք իրենց ուզած բարաթը), այլ նրանց համար եմ նեղվում, ովքեր իրոք չեն կարող թե ֆինանսական տեսակետից, թե առողջական տեսակետից, թե որովհետև ծեր են, գնան հասնեն Երևան ու հետ գան: Օնկո հիվանդների համար մեկ օր կորցնելն անգամ ճակատագրայան կարող է լինել ու որ ինչ պիտի հիվանդը ավելորդ անգամ դես ու դեն գնա; Որ ինչ,էլի??????!!!!!!!!!!!!!!!
Ոնց որ սրանց զգայարանները հանած լինեն ու տեղը դիխլորետանով մաքրած՝ որ ոչ մի օր հանկարծ ԽԻՂՃ կոչվածը գլուխ չկարողանա չբարձրացնի:
Մեկ մեկ կարդացեք, թե ուրիշ երկրներում ուռուցքաբանական կլինիկաներում ոնց է բուժ անձնակազմը վարվում էս կարգի հիվանդների հետ: Թե ինչ սիրո մթնոլորտ կա ու հոգեբաններից սկսած ոնց են աշխատում հիվանդի հետ, որ ինչքան հնարավոր է քիչ սթրեսս տանի հիվանդը:
Մերոնք կարծես հատուկ կուրսեր են անցել անսրտության, անտարբերության, դաժանության ու էլի հազար ու մի անմարդկային որակներ ունենալու համար:
Ամեն բառիս համար պատասխանատու եմ: Դեռ կուլ տված բաներ էլ կան, որ հանգիստ կարող եմ ներկայացնել ՓԱՍՏԵՐՈՎ:
Ու եթե պատերազմ եք հայտարարել, ես արդեն պատրաստ եմ պայքարել իմ ու ինձ անծանոթ ցանկացած հիվանդի համար։
Այսուհետ խոստանում եմ հավաքել ամեն մի խախտում, որ աչքովս կընկնի ու ձեզ համար սարքել պրոբլեմներ, ոնց դուք եք սարքում ՝՝ առանց աչքն իսկ թարթելու:

Հ.Գ. Սա մի ասպարեզ է, որտեղ մարդու դրության մեջ եթե չես կարողանում մտնել,եթե չես կարողանում գործդ սիրով ու սրտացավորեն անել, ապա ռադ եղիր: Էս մարդկանց վիճակի վրա բիզնես անելը հարամ է:Ու հաստատ մի օր կաշվիդ վրա զգալու ես նույնը, ինչ որ զգում են քո հիվանդները, ում կյանքը անսրտորեն բարդացնում ես:


Սըրտի՛կ, մալուլ մի՛ մընա,— Աշխարհ մարդու չի՛ մընա։
Ես
anushanahit
Կոմիտաս - Էսօր ուրբաթ է պաս է
Աշունն եկաւ ցօղալէն,
Ծառի թըփեր դողալէն.
(Սըրտի՛կ), մալուլ մի՛ մընա,—
(Աշխարհ) մարդու չի՛ մընա։
Կըռունկ կանչեց սարերուն,
Ղարիբ տըղէն երերուն,
Սըրտի՛կ, մալուլ մի՛ մընա,—
Աշխարհ մարդու չի մնա։
Էսօր ուրբաթ է պաս է.
Սըրտիկ արծաթէ թաս է։
Ելել եմ ու ճար չունեմ,
Մեռնելու հընար չունըմ։
Սըրտի՛կ, մալուլ մի՛ մընա,—
Աշխարհ մարդու չի՛ մընա։




(no subject)
Ես
anushanahit
ՏՈՒՐ ԻՆԾԻ, ՏԷՐ...


Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.


Ծաղիկներո՜ւ պէս զայն ժողուեմ ճամբուս վրան`



Նայուածքներուն մէջ ամէնուն եւ ամէն օր:


Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.


Եւ ես` հանգոյն երփնալուցկի վառող մանկան`


Զայն գունաժպիտ տեսնեմ ուրիշ դէմքի մը վրան:


Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.


Զանգակներո՜ւ պէս զայն կախեմ ամէն դըրան`


Ու զերթ նարօտ ամէն դըրան զայն պըսակեմ:


Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.


Ճրագներու պէս զայն բոցեմ բազմաստեղնեան`


Խաւարին մէջ ամէն երդ ու խրճիթներու:


Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.


Զայն սրբասաց իմ հոգեակիս ընեմ խորան`


Զայն իմ մտքիս ծըխեմ` զերթ խունկ բազմաբուրյան:


Տու՜ր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական,


Ու չըլլայ որ ուիշներու կոծն ու կական


Խեղդել ուզեմ ջրվէժին մէջ դափիս ձայնին:


Տու՜ր ինծի, Տէ՜ր ուրախութիւնն անանձնական,


Ու չըլլա՜յ որ ծափիս ձայնին երգը գուժկան


Եսիս սենեա՜կն ունենայ` ցու՜րտ առանձնարան:


Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.


Ու սեղանիս վըրայ դրուած մէն մի նըկան`


Զոյգ մը խինդե՜ր գէթ ունենայ թող խաչանիշ:


Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.


Ու բաղխեմ զայն սրտիս ժայռին` իբրեւ մական`


Որ բղխեցնէ ջուրն անեկմիտ երանութեան:


Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.


Զայն ջուրերու վըրայ ձըգեմ իբրեւ ուռկան,


Զայն իբր արօր ակօսներո՜ւն ձըգեմ վըրան:


Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.


Զայն իբր անձրեւ ցօղեմ ամէն դաշտին վըրան,


Զայն իբր արեւ բաշխեմ ամէն հորիզոնի:


Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.


Զայն ընդգրկած իտէալին ըլլամ սրսկան.


Զայն լաստ ըրած ես Լոյսերու նաւո՜րդն ըլլամ:


Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.


Ժողվել` հոգւոյն մէջ ծերերուն, կոյսին, մանկան,


Պարզ մարդերուն` գեղջուկներուն ու բանուորին:


Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.


Ժողուել` հոգւոյն մէջ ամէնո՜ւն, համայնական


Հոգւոյն ամէն մասնիկներուն մէջ` ամէն ժամ:


Ճամբաներէն, ու գետերէն, ու դաշտերէն,


Անտառներէն, ու լեռներէն, ու ձորերէն,


Տանիքներէն, ու տուներէն, ու դուռներէն`


Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական:


ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ



(no subject)
Ես
anushanahit

Այ էս չքնաղ բանաստեղծությունը,որ Լևոն Բարսեղյանից եմ գողացել,ինքս ինձ նվեր եմ անում; Հուսով եմ,ճաշակով նվեր եմ ընտրել ))))))))))):Դուք էլ կարդացեք՝ հրդեհ ա տեղովը )))))))))))))

Տաղ հատուցման
(բետտա-108)
Քո սեթեւեթ քամահրանքի,
Քո նազերից մաղվածների,
Քո կամակոր ու հարափոխ պահվածքների,
Քեզնից անվերջ վառվածների,
Քո հրեղեն հայացքներից ու աչքերի աստվածային հրացոլքից անմեղսունակ դառածների,
Քո շղթայած բանակներում իրենց բոլոր անցած ու նոր կարոտները ծախածների ու ղումարով կրվածների,
Քո մեջքն անուշ պարուրելու, քեզ մինչեւ լույս բարուրելու հեքիաթային աղոթքներով խեղվածների,
Քո շուրթերին տեր լինելու երազներով ապրածների ու ձեռնունայն դաղվածների,
Քո կոնքերի ճոճագծից խելագարված, քեզնից հեռու ու քեզ մոտիկ փախածների,
Քո մարմարե դաստակների սակավախոս ակնարկներից լեզուները կերածների,
Քո լուսեղեն փափագներում իրենց տեսնել տենչածների,
Քո խալերի ալգորիթմից խեղաթյուրված՝ իրենց եսը մի բուռ չրով, մի շիշ գինով փոխածների,
Քո ժպիտի խորխորատի հատակներին թախիծն հոգում ջարդվածների,
Քո վարսերի ալիքներում ամեն գնով ողջ մնալու երազանքով իրենց գտնել, քեզնով լցվել, քեզնով լինել ուզածների,
Քո ծիծաղի վայրիվերո ելեւէջի հալածանքից անգթորեն ծեծված-զարկված-թաղվածների, հետո նորից՝ ամեն գիշեր կենդանացած-հառնածների, դռներիդ տակ քնածների, ճամփաներիդ ծնկածների, ծոցիդ կրակն ուզածների ու սովատանջ եղածների
Վրե՜ժն եմ ես, կոչվում եմ Սեր….

Tags:

Բալիկների օրվա առթիվ՝ իմ կյանքի ամենասիրելի ու իրական հեքիաթներից մեկը
Ես
anushanahit
Հազար անգամ պատմած կլինեմ,բայց էսօր էլ ցանկացա  հիշել:
Երբ ես փոքր էի, մեր տանը մուկ էր հայտնվել: Տատիկս  հարևանից թակարդ բերեց ու վրան պանիր- երշիկ դրեցինք` քնեցինք:
Առավոտյան տեսանք մուկիկը շատ զգուշությամբ կերել էր ուտելիքը ու թակարդին առանց կպնել  գնացել: Մի քանի օր էտպես  կրկնվեց: Հետո տատիկս երշիկը դնում էր ու թակարդը չէր լարում: Դե մայրիկիցս թաքուն,էլի...Դա մեր գաղտնիքն էր: Ու ինձ շատ էր ուրախացնում իմ ու տատիս գաղտնիքը՝ չէինք լարում, որ մուկիկը հանկարծ չսատկի;
Էտպես երկար տևեց: Ամեն առավոտ տեսնում էի, որ հացը կերել է, հանգիստ գնում էի մանկապարտեզ:
Մի օր էլ արթնացա,վազեցի թակարդի մոտ, տեսնեմ ` երշիկը տեղն է: Տատիկս հաջորդ օրը պանիր դրեց, ինձ բացատրելով,որ կարող ա պանիրը ուտի....
Մի խոսքով մուկիկը այլևս չհայտնվեց:
Ես շատ ծանր տարա, անգամ կարգին հաց չէի կարողանում ուտել: Տաքությունս բարձրացավ մի քանի օր:
Տատս հորինեց, որ ոնց մարդիկ, էնպես էլ մկները՝ ամուսնանում են: Ասեց հարս են տարել...Հարուստ տուն հարս ա գնացել, էնտեղ էլ լավ կնայեն իրեն:
Երշիկն ինչ է որ....կոտլետ-վիչինայով պիտի պահեն, ասում էր մամս (տատիս մամ էինք ասում,սիրուն ա չէ հնչում?  ):
Ես մի քիչ հանգստացա, որ ամուսնացել ա մուկիկս, ոչ թե մեզնից խռովել՝ հեռացել: Բայց շատ էի կարոտում :
Մի օր էլ բակում հարևաններով նստած էին, ես սկսեցի պատմել էս ամենը, ոնց եղել ա:
Որ մենք տանը մուկիկ ենք պահել մամիս հետ...
Որ մուկիկին շատ էինք սիրում ու ինքն էլ մեզ էր սիրում.....
Որ հարս են տարել.....
Ես երբեք չեմ մոռանա էն բարձր ծիծաղն ու հռհռոցը, որ բռնել էր բակով մեկ՝ կնանիք կչկչում էին ու փաթաթվում ինձ, պաչպչում,  իմ  ՛՛հորինած՛՛  պատմության համար.....
Ու չեմ մոռանա  մամիս բարի ու վախեցած աչքերը, որ հանկարծ հեքիաթս չփչացնեն մեծերը....
Հետո ամեն օր, քնելուց առաջ հեքիաթ էր հորինում, թե ինչ ա անում մուկիկս, ոնց ա ապրում.....
Անսահման երջանկություն ա պարգևել էտ անհայտ մուկիկը ինձ մանուկ հասակում:
Ես էսօր մտածում եմ, արդյոք պատրաստ եմ տանս հայտնված մուկիկին կերակրել, խնամել, հոգ տանել ? Թեկուզ աշխարում ամենաթանիկս խաթեր՝ տղայիս  ուրախացնելու համար՝ կարծում եմ որ չեմ կարող:)))))))
Գուցե տատիկ դառնամ, ես էլ թոռնիկիս համար կարողանամ էսպիսի հերոսություն անել ))))))) :
Շնորհավորում եմ բոլոր բալիկների տոնը: Որ առողջ լինեն,որ առողջական պրոբլեմներ ունեցողները  կարողանան հաղթել հիվանդությանը, որ խաղաղություն լինի ու ոտքներիս տակի հայրենի հողը ավելի պինդ ու հուսալի լինի, քան էսօր կա:

(no subject)
Ես
anushanahit


Tags: ,

?

Log in